Հայաստանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ

Այսօր և առաջիկա գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է նաև, որ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։