Նախագահը ստորագրեց համաներման մասին օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6․5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Վերջին տասը տարիների ընթացքում սա արդեն չորրորդ համաներումն է։