Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նոյեմբերի 1-ի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Որոշման տեքստը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ երկար տարիներ Կամո Արեյանը զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, եղել է նաև Ազգային ժողովի պատգամավոր, տարածքային կառավարման փոխնախարար։