«Ելք»-ը ձեռնպահ կքվեարկի. Լենա Նազարյան

«Ելք» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջադրված միակ թեկնածուն է: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ է կրում։

Եթե խորհրդարանն այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով Ազգային ժողովը կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։