Ազգային ժողովում քննարկվում է համաներման հարցը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 31-ի հոկտեմբերի, 2018թ․

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 31-ի հոկտեմբերի, 2018թ․

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, օրակարգում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծն է:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս լրագրողներին հայտնել էր, որ մեծ համաներում է սպասվում:

«Սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել է նախարարը: