Դանիան մեղադրում է Իրանին ԵՄ տարածքում իրանցի արաբ ընդդիմադիրի սպանություն ծրագրելու համար

Դանիացի ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Դանիան մեղադրում է Իրանին Եվրամիության անդամ երկրի տարածքում իրանցի արաբ ընդդիմադիր առաջնորդի սպանություն ծրագրելու համար և կքննարկի Թեհրանի դեմ հնարավոր գործողությունները այս հարցի հետ կապված:

Երեկ Դանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ֆինն Բոշ Անդերսենը լրագրողներին հայտնել է, որ հոկտեմբերի 21-ին Շվեդիայում նորվեգական անձնագիր ունեցող ծագումով իրանցի մի տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է «Արաբական պայքար հանուն ալ-Ահվազի ազատագրման» շարժման դանիական մասնաճյուղի առաջնորդի վրա հարձակման նախապատրաստմանը հանցակցության մեջ: