2021 թվականին կայանալիք Բունդեսթագի հերթական ընտրություններում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չի առաջադրվի ոչ որպես կառավարության ղեկավար և ոչ էլ որպես խորհրդարանի շարքային անդամ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարարել է իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում:
Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Մերկելը չի պատրաստվում պատասխանատու պաշտոն զբաղեցնել Եվրամիության կառույցներում` Եվրոպական խորհրդարանի հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո:
Մերկելի այս որոշման մասին հայտնի դարձավ Հեսենում և Բավարիայում վերջին օրերին կայացած տեղական ընտրություններում իշխող կուսակցության անհաջող ելույթներից հետո: