Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցով

ՀՀ ԱԺ շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:

Նիստի ընթացքում կրկին կքննարկվեն Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: