Այսօր երեկոյան նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք, ոստիկանության ծառայողները մեկուսացրել են նրան։
«Ազատության» տեղեկություններով, տղամարդը այս պահին հարցաքննվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Միջադեպի հետևանքով տուժողներ չկան, Կառավարության շենքի մերձակայքում այս պահին իրավիճակը հանգիստ է։