Մանվել Գրիգորյանը ցանկանում է շուրջ 330 հա տարածք նվիրաբերել պետությանը

Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:

Վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը՝ հավելելով․ - «Շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն է»:

«Ազատության» հարցին՝ ինչի՞ հետ է կապված այս նվիրատվությունը, արդյո՞ք այդպիսով Գրիգորյանը ցանկանում է մեղմացնել իր նկատմամբ հանրության վատ վերաբերմունքը, փաստաբանն արձագանքեց․ - «Միանշանակ ոչ, որովհետև իրեն մեղսագրված արարքը ոչ միայն չի ընդունում, այլև մեկ ժամ շուտ ցանկանում է, որպեսզի պարզեն, ճշտեն և ճիշտ գնահատականը տան դրա հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է հանրության վերաբերմունքին, հանրությունը մի փոքր՝ այսօր սրբադասում են, վաղը թշնամի են սարքում, հաջորդ օրը նորից հերոս են սարքում, բայց քրեական գործի հետ դա ուղղակի կապ ունենալ չի կարող»:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտմեբերի 15-ին, որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺպատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: