ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թբիլիսիում հանդիպումներ է ունենում Վրաստանի իշխանությունների հետ, որի ընթացքում «քննարկում են կողմերի միջև ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունները»:
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել են նաև տնտեսական հարցեր, և նշվել է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունները պետք է հասցնել «այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին քաղաքական և անվտանգության ոլորտներում է»:
Ջոն Բոլթոնը Թբիլիսի է մեկնել Երևանից, այս շաբաթ նա այցելել է նաև Մոսկվա և Բաքու: