ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: