Մեկնարկում են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորախաղերը ԽՍՀՄ փլուզումից հետ

Ամերիկյան օդուժը պատրաստվում է «Եռաժանի միացում» զորավարժություններին, Քալաքսի օդակայան, Շվեդիա, 24-ը հոկտեմբերի, 2018թ.

ՆԱՏՕ-ն այսօրվանից նախաձեռնում է Խորհրդային Միության փլուզումից հետո ամենախոշոր զորավարժությունները:

«Եռաժանի միացում» կոդային անվամբ զորավարժություններին մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:

Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ զորավարժությունները վկայում են Եվրոպայում սպառնալիքների աճի պայմաններում մարտահրավերներին հակազդելու վճռականության, կարողության և միասնության մասին:

«Եռաժանի միացում» զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամ երկրների, ինչպես նաև գործընկեր պետություններ Ֆինլանդիայի և Շվեդիայի զինծառայողները: Զորավարժությունների կտևեն երկու շաբաթ:

«Հոկտեմբերի 25-ը կարևոր օր է, քանի որ մենք անցկացնում են ամենախոշոր զորավարժությունները «սառը պատերազմի» ավարտից հետո», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մոսկվան քննադատել է այդ զորավաժությունների անցկացումը: Մինչդեռ, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ տեղակայելով նոր հրթիռներ՝ Ռուսաստանը խախտում է սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը, քանի որ այդ հրթիռների թիրախը կարող են դառնալ եվրոպական երկրները: