Բոլթոն-Մամեդյարով բանակցություններում նաև անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը

Այսօր Բաքվում կայացել է անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

Contact.az կայքի փոխանցմամբ՝ Մամեդյարովը Բոլթոնին տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին, անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը: Նա ասել է, թե Հայաստանի զինված ուժերը անօրինականորեն են գտնվում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», և խաղաղության հասնելու համար առաջին հերթին «Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը ու պայմաններ ստեղծի ստիպողաբար հեռացած մարդկանց վերադարձի համար»:

Բոլթոնը արդեն հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: