ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկող շաբաթ կայցելեն տարածաշրջան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Երևան, 13-ը հունիսի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների առաջիկա այցի վերաբերյալ մանրամասներ արտգործնախարարության խոսնակը չհաղորդեց: