Խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը, և այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված: