Բոլթոն․ ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի նոյեմբերի 11-ին Փարիզում Թրամփ-Պուտին հանդիպման ուղղությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, Մոսկվա, 23-ը հոկտեմբերի, 2018թ․

Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպի Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի նախագահի հետ շուրջ մեկևկես ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը «շատ համակողմանի և արդյունավետ» անվանեց հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Պուտինը Բոլթոնին ասել է, որ ցանկանում է շարունակել Թրամփի հետ երկխոսությունը, որը սկսվել է Հելսինկիում հուլիսին կայացած գագաթնաժողովում:

Տե՛ս նաև այստեղ