Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

Արթուր Մեսչյան, արխիվ

Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա որոշմամբ, Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։

69-ամյա Արթուր Մեսչյանը հայտնի ճարտարապետ է և երգահան: 1996 թվականին նա նշանակվել էր Երևանի գլխավոր ճարտարապետ, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո հրաժարական էր տվել և մեկնել ԱՄՆ:

Մեսչյանի նախագծով է կառուցվել Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքը:

Մանրամասները տե՛ս այստեղ