ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովը այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Փաստաբան Գրիգորյանի թեկնածությունը նախագահն առաջադրել է անցած շաբաթ:

Դեռևս մայիսին Հայաստանի նախագահն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Ազգային ժողովում ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր՝ ՍԴ անդամն ընտրվում է խորհրդարանի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորների ձայներով։

Մայիսի վերջին 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին նախագահ Սարգսյանին։