Հայ մարզիկ զինծառայողը՝ բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Դավիթ Դադիկյանը Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել 90+ քաշային կարգում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ սա ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է՝ մարզիկ զինծառայողը ավելի վաղ հաղթել է նաև Եվրոպայի առաջնությունում:

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները դիմավորել են հաղթողին: