Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը այսօր հայտարարել է, որ խզում է թիմի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի հետ շուրջ երկու տարի առաջ կնքված պայմանագիրը:
Որոշման պատճառը, ըստ թիմի ղեկավարության, «Սպարտակ»-ի անհաջող ելույթներն են Ռուսաստանի առաջնությունում:
Մասնավորաբար, սեփական հարկի տակ անցկացված վերջին երեք հանդիպումներում «Սպարտակ»-ը պարտվել է Գրոզնիի «Ախմատ», «Ռոստով» և Տուլայի «Արսենալ» ակումբներին:
Կարերան «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականին: Նրա ղեկավարության ներքո թիմը երկարատև դադարից հետո կարողացել էր հաղթել Ռուսաստանի առաջնությունում և սուպերգավաթի մրցաշարում: