Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 20:00-ի դրությամբ:
Ըստ այդմ, ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94,222-ը, կամ ձայնի իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: