Հրդեհ Վլադիկավկազի «Էլեկտրոցինկ» գործարանում, կա պայթյունի վտանգ

Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Էլեկտրոցինկ» գործարանում, հաղորդվում է պայթյունի վտանգի մասին: Ըստ տեղական լրատվամիջոցների է դեպքի վայրում աշխատում են հրշեջների և փրկարարների խումբը: Աշխատակազմը տարհանված է, տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղում աշխատող լրագրողները փոխանցում են, որ քաղաքում խուճապ է, մարդկանց կոչ են անում փակել պատուհանները և շնչել դիմակների միջոցով: Հրդեհի ծուխը հասել է մինչև բնակելի շրջաններ, սակայն քաղաքում արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվել:

«Էլեկտրոցինկ» գործարանը Ռուսաստանի գունավոր մետաղների ամենախոշոր ընկերություններից է: