Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին: Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է այդ պայմանագրի դրույթները, սակայն առանց մանրամասներ նշելու:

Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Փաստաթուղթը, որը ստորագրվել է 1987 թվականին, արգելում է կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500 - 5․5 հազար կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ։

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահական աշխատակազմում իրենց աղբյուրները, հաղորդում են, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր մոսկովյան այցի ընթացքում այդ մասին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանը «շանտաժ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պայմանագիրը վերանայելու մտադրությունը: - «Ռուսաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները որակել է «մտացածին» և սպառնացել «պատասխան քայլեր ձեռնարկել՝ այդ թվում ռազմա-տեխնիկական բնույթի»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: