Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Նախնական տվյալներով, հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններում քվեարկության իրավունք ունի 217,708 քաղաքացի: