ՍԴ դատավորի թափուր տեղի համար նախագահն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում», - նշված է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: