Մոսկվայի կենտրոնում բացել են Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուշարձանը

Իսլամ Քարիմովի հուշարձանը Մոսկվայում, 18-ը հոկտեմբերի, 2018թ.

Մոսկվայի կենտրոնում բացել են Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուշարձանը, որը տեղադրվել էր նախօրեին՝ հանգուցյալ նախագահի պատվին անվանակոչված հրապարակում:

Միջոցառումն անցել է ոստիկանների խիստ հսկողության տակ, Ռուսաստանի ու Ուզբեկստանի պաշտոնյաները, Քարիմովին գովաբանող ելույթներ են ունեցել՝ բնութագրելով նրան որպես երևելի գործիչ, որը կարողացավ կանխել գունավոր հեղափոխությունների կրկնությունն իր երկրում:

Իրավապաշտպանները, մինչդեռ, քննադատում են Մոսկվայի իշխանությունների այս որոշումը՝ հիշեցնելով, որ անկախությունից հետո 25 տարի անընդմեջ Ուզբեկստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քարիմովը բռնապետություն էր հաստատել և ամենաբիրտ մեթոդներով ոտնահարում էր մարդկանց իրավունքները: