ՏԻՄ ընտրություններով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հոկտեմբերի 21-ին` Հայաստանի 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

«Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում: Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։