Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:

Տովաճառաի մասնակիցներից մեկը խնդրեց Փաշինյանին սկսնակ գործարարներին ազատել հարկերից։ «Առաջին տարիներին դժվար է, խնդրում ենք մեկ-երկու տարի մեզ հարկերից, տուրքերից ազատեք, ոտքի կանգնենք, նորից կմուծենք», - ասաց գործարարը։

Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց՝ ասելով, որ Հարկային օրենսդրությունում փոփոխություններ են պատրաստում և միկրոբիզնեսն ազատում են բոլոր հարկերից։ «Եթե ձեր տարեկան բիզնեսը 24 միլին լինի, բոլոր հարկերից ազատվելու է։ Բուռն քննարկում կա, թե որ ոլորտն է դրա մեջ մտնելու, բայց արտադրությունը դրա մեջ կա։ Այդ հարցը հենց հիմա կառավարության օրակարգում կա», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարին ուղեկցում է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: