Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է։
«Այս նպատակից ելնելով մշակվել է Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որում ի թիվ այլ բարեփոխումների լուծում է հետևյալ խնդիրները՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6-օրից 10 օրվա, բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախկին 5 տոկոսի փոխարեն 4-ի, իսկ կուսակցությունների, դաշինքների պարագայում 7-ի փոխարեն 6 տոկոս», - ասաց նախարարը։