Քյոլնում տղամարդը գերեվարել է կնոջը

Ուղևորները հավաքվել են Քյոլնի գլխավոր կայարանի մոտ՝ սպասելով հատուկ գործողության ավարտին

Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ այսօր Քյոլն քաղաքի գլխավոր կայարանի դեղատանը տղամարդը գերեվարել է կնոջը:

Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները և փրկարար ծառայությունները:

Հաղորդվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում հանցագործը ծանր վիրավորվել է, իսկ գերեվարված կինը թեթև վնասվածք է ստացել, նա անհրաժեշտ բուժօգնություն է ստանում:

Միջադեպի դրդապատճառներն ու այլ մանրամասներ հայտնի չեն: Ոստիկանական հատուկ գործողությունները շարունակվում են: