«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրությունների թեման

France24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-10-ի հատվածում, և սրա համար նա պետք է հրաժարական տա մինչև հոկտեմբերի 16-ը:

Սակայն մտավախությունները պահպանվում են, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումը կարող է պահպանել Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթը, ըստ որի՝ իշխող կուսակցությունը պետք է բոլոր լծակներն իր ձեռքերում պահի:

Արտահերթ ընտրությունների մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի և Հանրապետական խմբակցության պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: