«Ամենածավալուն համաներման» նախագիծը ԱԺ կներկայացվի հոկտեմբերի 23-ին․ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, արխիվ

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի դատապարտյալների համաներման նախագիծը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դա լինելու է «ամենածավալուն համաներումը»:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են», - ասաց Զեյնալյանը: