Թուրքիայի դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որի նկատմամբ քրեական հետապնդումը հանգեցրել է լարվածության ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերութուններում։
Երկու տարի առաջ՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, ձերբակալված էնդրյու Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում:
Բրանսոնը, ով ի սկզբանե չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն, այսօր դատարանում հայտարարել է. - «Ես անմեղ մարդ եմ, ես սիրում եմ Հիսուսին, ես սիրում եմ Թուրքիան»։