Վարչապետը երեկ հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան, արխիվ

Երեկ կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։