ԱՄՆ հատուկ բանագնացը անօրինական է համարում Արևելյան Ուկրաինայում ծրագրված ընտրությունները

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքեր, արխիվ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Արևելյան Ուկրաինայում անջատողականների՝ Ռուսաստանի աջակցությամբ ծրագրած ընտրությունները անօրինական են, և կոչ է արել Մոսկվային չաջակցել դրանց:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին, որ այս ընտրություններն առաջ չտարվեն: Կարծում ենք, որ դա միանգամայն անօրինական է մի քանի պատճառներով», - ասել է Քուրթ Վոլքերը «Ազատության» Current Time հեռուստանախագծին երեկ տված հարցազրույցում:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից սկիզբ առած՝ Ուկրաինայի կառավարական ուժերի և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների միջև հակամարտության հետևանքով շուրջ 10 հազար 300 մարդ է զոհվել: