Դավիթ Տոնոյանը մեկնել է Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: