Մոսկվայի մոտ գտնվող իր տան շեմին սպանվել է կոռուպցիոն գործեր հետաքննող դատախազ Եվգենիա Շիշկինան

Իրավապահները՝ դեպքի վայրում

Մոսկվայի մոտ գտնվող իր տան շեմին սպանվել է տնտեսական հանցագործություններ և կոռուպցիոն մի շարք լուրջ գործեր հետաքննող դատախազ, գնդապետ Եվգենիա Շիշկինան:

Հոկտեմբերի 10-ին հրազենից նրա վրա կրակ է բացվել, երբ նա դուրս է եկել Արխանգելսկոյե բնակավայրի իր տնից: Պարանոցից վիրավորված Եվգենիա Շիշկինան տեղում մահացել է:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ասել է, որ Շիշկինան նախկինում սպառնալիքներ էր ստացել, իսկ ամիսներ առաջ հրկիզվել էր նրա ավտոմեքենան:

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը դատախազի սպանության գործը վերցրել է իր անձնական հսկողության տակ ու գործի քննությունը հանձնարարել Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությանը: