Էմանյուել Մակրոնը ժամանել է Հայաստան

Էմանյուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը Փարիզում, 14-ը սեպտեմբերի, 2018թ.

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Երեկ Հայաստան է ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։