«Ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ [արտահերթ] ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- այսօր France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը մինչ այս հարցազրույցը իր հրաժարական տալու օրը չէր հստակեցրել: Նա այսօր «Ազատությանը» ասել էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու սցենարը մեկն է՝ ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խոհրդարանը օրենքի ուժով լուծարվում է, և անցկացվում են նոր ընտրություններ: