Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Հայաստան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ Թրյուդոն Երևանունում հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։

Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին: