Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կժամանի Հայաստան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, նախատեսվում է առանձնազրույց և հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։

Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին՝ Երևանում։ Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի: