Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Գաբրիել Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, հոկտեմբեր, 2015թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը թափուր էր հոկտեմբերի 3-ից, երբ աշխատանքից ազատվեցին վեց նախարարներ՝ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները:

Մինչ նոր նշանակումը Գաբրիել Ղազարյանը զբաղեցնում էր սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, ավելի վաղ՝ 2014 թվականի մայիսից մինչև 2016-ի սեպտեմբեր, եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: