Թուրքական թերթը սաուդցի լրագրողի անհետացման 15 «մեղսակիցների» լուսանկարներ է հրապարակել

Արտապատկերում լրագրող Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն պատկերող տեսանյութից, 2-ը հոկտեմբերի, 2018թ.

Թուրքիայի կառավարամետ թերթերից մեկը հրապարակել է 15 անձանց լուսանկարներ, որոնք, ըստ հաղորդումների, մեղսակից են սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացմանը:

Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոշտ քննադատող լրագրողին վերջին անգամ տեսել էին 8 օր առաջ Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսություն մտնելիս: Թուրքիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ նա սպանվել է հատուկ այդ նպատակով Ստամբուլ եկած սաուդցի գործակալների կողմից, որոնք մի քանի ժամ մնալով Թուրքիայի տարածքում՝ այդ օրն իսկ վերադարձել են հայրենիք: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: