Այսօր կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզի մարզպետ:
Հոկտեմբերի 4-ին «Բարգավաճ Հայաստան» ու ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները ներկայացնող վեց մարզպետներ, այդ թվում՝ նշված երեք մարզերի, ազատվեցին պաշտոններից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարել էր, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից: