Մակրոնը մտադիր է Հայաստան այցից հետո վերակազմավորել կառավարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վերակազմավորել կառավարությունը՝ հայաստանյան այցից վերադառնալուց հետո, հայտարարել է Ելիսեյան պալատը:

Վարչապետն ու նախագահը կառավարության կազմը վերանայելու մասին հայտարարեցին, երբ երեք նախարարներ հրաժարական ներկայացրեցին՝ հինգ շաբաթվա ընթացքում:

Ընդդիմախոսները պնդում են, թե տևական ժամանակ ձգձգելով որոշումը՝ Էմանյուել Մակրոնը անորոշություն է ստեղծում, նախագահի աշխատակազմը, մինչդեռ հայտարարել է՝ երկրի ղեկավարը «ուզում է այքնան ժամանակ, որքան կպահանջվի արհեստավարժ թիմ ձևավորելու համար»:

Ֆրանսիայի առաջնորդը եռօրյա այցով Երևան կժամանի վաղը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու, Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու օրակարգով: