Մահացել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ»: Այս մասին հաղորդում է «Սասնա ծռեր» կուսակցությունը:
«Միայնակ Գայլի մահը տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», - ասված է կուսակցության հաղորդագրությունում:
Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:
Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխել Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքից ազատ արձակելով նրան: