ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր հրաժարական է ներկայացրել ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլին:

Ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների համար այդ հրաժարականի լուրը բավական անսպասելի էր:

Նիկի Հեյլին այսօր հանդիպել է իր աշխատակիցներին և հայտնել է հրաժարականի մասին:

Հեյլին առայժմ որևէ մեկնաբանություն չի արել հրաժարականի դրդապատճառների մասին: Այսօր Սպիտակ տանը նա զրուցելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Թրամփը Թվիթերում քիչ առաջ տեղադրել է գրառում, որով նշել է, թե «դեսպան Հեյլին իմ հրաշալի բարեկամն է»:

Նախագահը 2016 թվականի նոյեմբերին է Հեյլիին առաջադրել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սենատը թեկնածուին հաստատել է 2017 թվականի հունվարին:

Նախագահ Թրամփը նշել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա 2-3 շաբաթում:

Մանրամասները տե՛ս այստեղ