Անթալիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել «տարածքների 20 տոկոսի օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու» մասին:
Ի պատասխան` Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. - «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրոք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: