«Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ տեքստը կհրապարակեն քիչ անց:
Այսօր ավելի վաղ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էր տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գագրկ Ծառուկյանին, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ վարչապետը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Այդ հարցի շուրջ վարչապետը հանդիպումներ է ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ։